Մամլո Հաղորդագրություն

UYA_Telethon.jpgՇաբաթ օրը՝ մարտի 18-ին,  ժամը 3:00-12:00  անցկացվելու է  տարվա կարևորագույն թելեթոնը։

Թելեթոնից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է ապրիլի 23-ի մոմավառության, ապրիլի  24-ի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի քայլարշավի կազմակերպմանը, հայոց լեզվի և պատմության շաբաթօրյա անվճար դասընթացների անցկացմանը, ինչպես նաև ողջ տարվա ընթացքում կազմակերպվելիք հայապահպան  ծրագրերի իրականացմանը։

«Միացյալ Հայ Երիտասարդներ»-ը անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Կազմված  լինելով  բանիմաց և  հայրենասեր երիտասարդներից՝  կազմակերպությունը  տարիներ  շարունակ  պայքարել  և  այսօր էլ պայքարում է պատմական անարդարության դեմ։ Այն լսելի է դարձնում երիտասարդների ձայնը՝ հնարավորություն ընձեռելով հայանպաստ գործունեություն ծավալելու։

Բոլորիս պարտքն է  ներդրում ունենալ և աշխարհին ի ցույց դնել միասնական հայի ուժը։

Եկե՛ք նպաստենք  Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Արցախի խնդրի արդարացի լուծմանը։

Be the first to comment

Please check your e-mail for a link to activate your account.