


«Թուրքիան էթիկայի և քաղաքականության միջև. Դրեք այդ ամենը սեղանի վրա» - Րաֆֆի Հովհաննիսյան
Written by Narine Jallatyan Thursday, 31 December 2009 00:00
Ահա այսպես վերնագրված իր դեկտեմբերի 16-ին ինտերնետային լրագրում հրատարակված հոդվածում Րաֆֆի Հովհաննիսյանն ազդարարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի 18-ամյա քաղաքականության մահկանացուն:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, և ինչպես բոլորս էլ ականատես ենք լինում, Անկարայի վարչությունը շարունակում է Հայոց Ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը, առաջ քաշելով համաձայնություն լոկ միակողմանի պայմաններով բնորոշված: Հայ-Թուրքական հարաբերությունների անցյալում երկկողմանի ուժերի անհամաչափությունը ցավոք այսօր էլ իր դրսևորումն է գտնում երկու երկների դիվանագիտական քայլերի անհամաչափ բնույթով, որն էլ առավել ընգծվում է Թուրքիայի շարունակվող շրջափակմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ և' կողմերի և' երկրամասի համար խաղաղություն և միատեղ անվտանգություն հաստատելու գործընթացին վճռորոշ է ներառել առնվազն չորս կարևորագույն կետեր. վերջինս կոչ է անում Թուրքիային պատմության մեջ առաջին անգամ օրակարգի վրա դնել այն բոլոր հարցերը առանց որոնց քննմանը կամ անդրադառնալուն երկու երկների միջև երկարաժամկետ համաձայնության գալն ուղղակի անիրագործելի է դառնում: Այս չորս կետերն ընդգրկում են.
1. Հայոց Ցեղասպանության հարցը. Երկրամասում ժողովրդավարական համբավով առաջնորդ դառնալու իր տենչանքը փարատելու համար Թուրքիայի կառավարությունը պետք է առաջնահերթ հաշվի նստի Հայոց Ցեղասպանության իրականության հետ և հաղթահարի դարերի ժխտողական քաղաքականությունը, հետևաբար նաև նկատի ունենա փոխհատուցման հեռանկարը:
2. Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանի խնդիրը. Շատ կարևոր է անդրադառնալ այս հարցին և քննել թե արդյոք ներկայիս սահմանը 1920թ. Նախագահ Ուիլսոնի կողմից հաստատված դե ժուր սահմանն է, թե այն դե ֆակտո եզրագիծն է որպես 1921թ. Ռուս-Թուրքական համաձայնության մասնիկ, որն էլ զավթեց պատմական Հայաստանի տարածքի ավելին քան կեսը: Հետևաբար ծագում է այն հարցը, թե ինչպիսի՞ն է այսօր Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող հայոց պատմական հողերի իրավական կարգավիճակը և արդյոք Հայաստանը ունի դեպի ծով ազատ մուտքի իրավունք:
3. Լեռնային Ղարաբաղի և Հայ-Ադրբեջանական հարաբերությունները. Բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են Կոսովոյի կամ Աբխազիայի անկախությունը, եթե իհարկե նրանք կարևորում են օրենքի և իրավունքի սկզբունքը, պետք է անհապաղ ճանաչեն նաև ԼՂՀ իր սահմանադրական սահմանների ներսում:
4. «Զբաղեցված» տարածքների և գաղթականների վերադարձի խնդիրը. Հանդիսանալով Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձախողված ագրեսոր պատերազմի հետևանքներ՝ այս հարցը փակված է քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքներ Շահումյանը, Գետաշենը, և Նախիջևանը
Սրանք միայն մի քանիսն են այն կարևորագույն հարցերից որոնք, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի պետք է ներառվեն Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող Թուրքիայի հետագա քայլերին: Վերջինս նաև հավելել է, որ վերոնշյալ հարցերի շրջանցումը Թուրքիայի կառավարության կողմից ուղղակի պատրանքի է վերածում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հույսը, անհնարին դարձնելով երկու ժողովուրդների միջև երկար սպասված համերաշխության հեռանկարը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս ՀՀ Խորհրդարանի անդամ է, ինչպես նաև Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի հիմնադիր և տնօրեն
Faces of Evil
You Should Know About...
Call on World Wide Armenians
Register a Unified Young Armenians (UYA) Regional Chapter in Your Region
We call on the worldwide Armenian youth to contact us to receive information about how to start a UYA regional chapter in your area. Join us and let's spread UYA world wide and ensure that our people's rights are protected, and the memory of our forefathers are respected. All regional chapters will be connected to the UYA main headquarters and will enjoy our support and resources. Therefore, you will not be alone in your journey of service and you will know that we are there every step of the way.
You Can Do It - It's Simple
Just follow these 4 simple steps:
STEP 1
You need at least 3 people to create the regional chapter of Unified Young Armenians - a President, a Treasurer, and a Secretary.
STEP 2
Contact us to let us know of your intent to form a regional chapter of the UYA. We will provide you with any information that you might need.
STEP 3
We'll walk you through the creation of the process (both legal and otherwise) and would give you the necessary rights and accreditations to make you an Official Representative of UYA in your region.
STEP 4
After the establishment of the regional chapter, we will provide you with ongoing support including training, capacity building, etc.












