Text Size

WASHINGTON, D.C.-ում ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՑՈՒՅՑ-ՔԱՅԼԱՐՇԱՎ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԻՆ


ՄԱՄՈՒԼԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Անհապաղ Հրատարակման Համար~ 2010-01-16
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել Միլենա Մալյանին ~ Հեռ. (818) 804-6909

2015 թ. Ապրիլի 24-ին ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ (ՄՀԵ) Inc.-ի կազմակերպությամբ WASHINGTON, D.C.-ում ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՑՈՒՅՑ-ՔԱՅԼԱՐՇԱՎ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԻՆ

 

2015 թ. Ապրիլի 24-ին Washington D.C.-ում Կայանալիք Քայլարշավի Կազմակերպչական Փուլն Սկսված է

GLENDALE, CA – Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Միացյալ Հայ Երիտասարդները (ՄՀԵ) քայլարշավ են կազմակերպում ԱՄՆ մայրաքաղաք Washington D.C.-ում որպես բողոքարկում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ժխտման դեմ: 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ազգաբնաջնջական արշավի արդյունքում զոհվեցին ավելի քան 1.5 միլլիոն հայ քաղաքացիներ:

 

Միացյալ Հայ Երիտասարդները Կալիֆոռնիա նահանգում հիմնված անկախ երիտասարդական շարժում է, որն արդեն մոտ մեկ տասնամյակա է ինչ պատմական արդարադատության համար ծավալված պայքարի առաջավոր շարքերն է զբաղեցնում: Սկսած 2001թ-ից, կազմակերպությունը պատասխանատու է եղել ամենամյա Հայ Սփյուռքի պատմության մեջ թերևս ամենամեծ ցույց-քայլարշավի համար, որն էլ տեղի է ունենում Կալիֆոռնիայի Հալիվուդ շրջանի Փոքր Հայաստան տարածքի շրջակայքում: Իրադարձությունը տարեց տարի աճել է իր ծավալով՝ գրավելով տեղական, ազգային, և միջազգային լրատվության ուշադրությունն իր մեծության և բազում երկրների, որոնք դեռ շարունակում են ժխտել Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը, ժխտողական քաղաքականությունը լքելու իր ուղերձն ազդու կերպով առաքելու  համար:

 

Հայոց Ցեղասպանության ժխտումը ծնունդ է տվել այլ եղեռնային արշավների, որոնց շարքում են Հրեական Հոլոքոստը, Քամբոդիական Ցեղասպանությունը, ինչպես նաև Րոանդայի միլիոնավոր կյանքեր խլած Ցեղացպանությունը: Այսօր ևեթ հազարավոր մարդիկ շարունակում են զոհ գնալ  21-րդ դարի առաջին Ցեղացպանությանը Սուդանի Դարֆուր շրջանում: 

 

Նախագահ Բարաք Օբաման ուխտ արեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, և' որպես Իլինոյս նահանգի սենատոր, և' որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Իր արշավում Նախագահ Օբաման հետևալը խոստացավ կաղաքակիրթ աշխարհին և նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և մարդու իրավունքների հանդեպ. «Ամերիկան արժանի է մի այնպիսի առաջնորդի, ով ճշմարտորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և նույնչափ ուժգնությամբ էլ կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադրվում եմ լինել հենց այդ Նախագան»:  Սակայն ցավալիորեն Նախագահը ժխտեց իր խոստումը. խոստում, որը նա տվեց ոչ միայն հայ համայնքին, այլ նաև ամբողջ մարդկությանը:

 

«Քայլարշավ դեպի Վաշինգտոն»  իրադարձությունը տեղի կունենա 2015թ. Ապրիլի 24-ին: Վերջինիս կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսված են և կշարունակվեն առավել ակտիվությամբ: Բազում Հայկական և ոչ-Հայկական էություններ արդեն առաջարկել են իրենց լուման ի նպաստ ծրագրի իրագործմանը: Այս երկար երթի մեջ, Միացյալ Հայ Երիտասարդները կշարունակեն փնտրել յուրաքանչյուր կարզմակերպության, ձեռնարկության, կամ անհատի համագործակցությունը և աջակցությունը այս կարևորագույն աշատանքն ի կատար ածելու համար:

Նորանոր մանրամասներն անհապաղ կհրապարակվեն:

#####



Add this page to your favorite Social Bookmarking websites
Reddit! Del.icio.us! Mixx! Free and Open Source Software News Google! Live! Facebook! StumbleUpon! TwitThis Joomla Free PHP

Faces of Evil

  • Faces_Of_Evil_Talat_Pasha
  • Faces_Of_Evil_Enver_Pasha
  • Faces_Of_Evil_Djemal_Pasha

You Should Know About...

  • uya_donor_jands
  • Armenian_Intellectuals_Cards_Nalbandian
  • Armenian_Intellectuals_Cards_Komitas
  • Armenian_Intellectuals_Cards_Zohrab
  • Unified_Young_Armenians_Njdeh

Why do we take pride in our office?

Becuase this is the only independent home of the Armenian youth of its kind. In this place the youth can freely express their ideas, plan and execute their ideas, all in an independent manner. This is our headquarter. This is OUR home. 

Some of the programs that take place in this humble home of ours:

  1. Free Armenian language, history, and culture classes
  2. Monthly Seminars
  3. Weekly Meetings
  4. etc.

food

Our Ideals

  1. Empowering Armenian Youth Across the World
  2. Preventing Genocides (e.g. Darfur, Sudan), Obtaining Justice and Historical Accuracy (e.g. Armenian Genocide)
  3. Tender the Riches of the Armenian Culture to the Non-Armenian Public
  4. Foster the Learning of the Armenian Language, History, and Culture
  5. Promote Volunteerism, Community Service, and Collective Action

food

JoomlaWatch Stats 1.2.9 by Matej Koval

Site Login