ՊԲ ԱՌԱՋԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՎ ՀԵՏ ԵՆ ՇՊՐՏԵԼ

nkr_feb_25_26.jpgՓետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել Մարտունու և Ակնայի ուղղություններով։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներին հաջողվել է երկու ուղղություններով էլ կանխել ադրբեջանական առաջխաղացումը , որի արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տեղեկությունների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: Արցախի Հանրապետության նախագհի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հավաստմամբ, Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է։

Մամուլի խոսնակի կարծիքով կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման ագրեսիվ պահվածքը: Դրանցից մեկը այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են»,- ասել է Բաբայանը, բացի այդ Ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումները նույնպես խթանում են նման հանցավոր կեցվածքի դրսևորումը:

Ինչպես հայտնի է Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել նաև միջազգաին մամուլում։ Դավիթ Բաբայանի կարծիքով «Հիմա ժողովրդի մի մասը դժգոհ է և դա համարում է խայտառակություն:

Ադրբեջանական բանակի անձնակազմն էլ այս պարագայում պետք է մտածի, որ գերագույն գլխավոր հրամանատարին ղեկավարում է կինը: Այս վիճակում «գերագույն գլխավոր հրամանատարը» պետք է ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է»։

Be the first to comment

Please check your e-mail for a link to activate your account.