Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, ժամը 3:00-12:00 անցկացվելու է տարվա կարևորագույն թելեթոնը։
Թելեթոնից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է ապրիլի 23-ի մոմավառության, ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի քայլարշավի կազմակերպմանը, հայոց լեզվի և պատմության շաբաթօրյա անվճար դասընթացների անցկացմանը, ինչպես նաև ողջ տարվա ընթացքում կազմակերպվելիք հայապահպան ծրագրերի իրականացմանը։
«Միացյալ Հայ Երիտասարդներ»-ը անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Կազմված լինելով բանիմաց և հայրենասեր երիտասարդներից՝ կազմակերպությունը տարիներ շարունակ պայքարել և այսօր էլ պայքարում է պատմական անարդարության դեմ։ Այն լսելի է դարձնում երիտասարդների ձայնը՝ հնարավորություն ընձեռելով հայանպաստ գործունեություն ծավալելու։
Բոլորիս պարտքն է ներդրում ունենալ և աշխարհին ի ցույց դնել միասնական հայի ուժը։
Եկե՛ք նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Արցախի խնդրի արդարացի լուծմանը։
Be the first to comment
Sign in with
Facebook