Կ. Կարապետյան. «Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»

karen_karapetyan.jpgՀայկական բարեգործական ընդհանուր միության ՝ (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը մասնակցել է « Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը ՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» խորագրով քննարկմանը, որի ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին՝ տնտեսության, կրթության, հայրենիք-սփյուռք հարաբերությունների և այլ թեմաներով ։

Կ. Կարապետյանը համաձայնվելով ՀԲԸՄ-ի նախագահ Պ. Սեդրակյանի այն դիտարկմանը, որ «Այժմ, քան երբևէ ՀՀ-ն և սփյուռքը ստիպված են միասնական աշխատել, և եթե սփյուռքը թիկունք չլինի հայրենիքին, նրա ապագան վտանգված կլինի» , ևս մեկ անգամ ընդգծել է հայրենիքի և սփյուռքի անբաժան լինելը, և հավելել, որ առանց մեկը մյուսի արդյունավետ չէ։ Իսկ ամենացավոտ թեմայի՝ արտագաղթի և ուղեղների արտահոսքի վերացումը տեսնում է կյանքը լավացնելու մեջ. «այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»։

Իսկ այն հարցին, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան 20, 30 տարի հետո, վարչապետը պատասխանել է. «անկախ, անվտանգ, արդար, ինտելեկտուալ »։

Be the first to comment

Please check your e-mail for a link to activate your account.