Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այսօր, իրանա-թուրքականհարաբերություններում առկա լարվածությունը (կապված սիրիական ճգնաժամի հետ) ինչպես նաև իրանա-ադրբեջանական խնդրահարույց հարաբերությունները (պայմանավորված Ադրբեջանի սերտացող համագործակցությամբ Իսրաելի հետ), նպաստում են Հայաստանի դերի էլ ավելի արժևորմանը։
Անդրադառնալով մեզ համար առավել հետաքրքրություն ներկայացնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորան խնդրին, նախագահը ընդգծել է, որ հարցի լուծումը տեսնում է միայն բանակցային ճանապարհով, այն ռազմական լուծում ունենալ չի կարող։ Հարցի խաղաղ կարգավորումը բխում է նաև ողջ տարածաշրջանի շահերից։ ՀՀ նախագահ Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Ղարաբաղի հարցում հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու համար:
Նշենք նաև, որ նախագահի այցը Հայաստան հանգեցրել է Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունների աճին։
Be the first to comment
Sign in with
Facebook